Լրահոս

27.08.2009 07:56


Սիրիայում առաջին անգամ A/H1N1 գրիպի վիրուսից մարդու մահացության դեպք է գրանցվել

«Ֆրանս Պրես» գործակալությունը տեղեկացնում է, որ Սիրիայում աաջին անգամ A/H1N1 գրիպի վիրուսից մարդու մահացության դեպք է գրանցվել։ 
Սիրիայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ զոհի տարիքը, սեռը և այլ մանրամասները չեն նշվում: Սիրիայում հայտնաբերված A/H1N1 գրիպով վարակված մնացած 25 հիվանդներն ամբողջությամբ ապաքինվել են:
Վերջերս սիրիական իշխանությունները լուրջ միջոցառումներ են ձեռնարկել A/H1N1 վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: Մասնավորապես արգելվել է 65-ից բարձր տարիքի մարդկանց ուխտագնացությունը դեպի Մեքքա:

 

Այս խորագրի վերջին նյութերը