Աշխարհ

15.05.2014 11:05


Թուրքիայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 282-ի

Թուրքիայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 282-ի

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել է, որ Սոմա շրջանի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 282-ի։ Հիվանդանոցներում գտնվողների թիվը 27-ն է։

Հաղորդվում է, որ 217 հանքափորի դիերն արդեն հանձնվել են ընտանիքներին։

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ երեկվանից Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարված։

Այս խորագրի վերջին նյութերը