Քաղաքական

15.05.2014 11:08


«Գալուստ Սահակյանը պիտի հիշի, որ ժամանակին ուսմասվար է եղել»

«Գալուստ Սահակյանը պիտի հիշի, որ ժամանակին ուսմասվար է եղել»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ոչ մի կերպ չէր կարողանում պատգամավորներին ստիպել լռություն պահպանել, և, ի վերջո, զայրացավ՝ «ինչի՞ եք ուզում ավելորդ խոսքերի տեղիք տալ, վերջիվերջո, խորհրդարան է սա»:

Ըստ երևույթին, Գալուստ Սահակյանը պիտի հիշի, որ ժամանակին ուսմասվար է եղել, և պատգամավորների նկատմամբ նույն մեթոդները կիրառի՝ անկարգ պատգամավորներին անկյուն կանգնեցնի, դուրս վռնդի դասարանից կամ կանչի գրատախտակի մոտ, վերջին հաշվով, ծնող կանչի: Կարող է անգամ «դասարանը նորոգելու» կամ նոր վարագույրների համար փող հավաքել (Աշոտյանը հազիվ թե դեմ լինի): Մանավանդ որ առջևում վերջին զարգն է:
Այլ հարց է, որ պատգամավորներն էլ կարող են համարժեք պատասխան գործողությունների դիմել: Օրինակ՝ Գալուստ Գրիգորիչի աթոռի վրա կնոպկա դնել, մեջքին կավիճ քսել և այլն:
Այնպես որ, ճիշտն, ամեն դեպքում, լեզու գտնելն է: Ինչքան ուզում են՝ թող «գժվացնեն», կարևորը՝ պատասխանատու պահերին «դասերից չթռնեն»: Քվորումի հարց կա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը