Քաղաքական

14.05.2014 17:19


Կառավարությունը ԲՀԿ–ին չի պատասխանել. պահանջն ուժի մեջ է

Կառավարությունը ԲՀԿ–ին չի պատասխանել. պահանջն ուժի մեջ է

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պնդել է, որ իրենց բարձրացրած հարցերը մնացել են անպատասխան։

–Առաջին ընթերցման ժամանակ հնչեցրած մեր հարցերի պատասխանները չենք ստացել։ Իշխող կառավարությունը հստակ պետք է պատասխանի՝ այս ռեֆորմը առա՞ջ է տանում, կանգա՞ռ է անում, թե՞ հետ է գնում։ Պետք է գա՛ք և այս ամբիոնից ասե՛ք՝ ռեֆորմն առա՞ջ եք տանում, թե՞ ժամանակ եք շահում,–պնդել է Մ. Մելքումյանը։

Նա հավելել է, որ ԲՀԿ–ն մնացել է իր դիրքորոշմանը. ներկայացված օրինագիծը որոշակի լուծում է, բայց պարտադիրի պահպանման հետ կապված լուրջ մտագոհությունները շարունակում են մնալ։

–ԲՀԿ–ն մնում է իր սկզբունքային դիրքորոշման սահմաններում, ինչպես առաջին ընթերցման ժամանակ,–եզրափակել է Մ. Մելքումյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը