Լրահոս

14.05.2014 17:10


ՕԵԿ–ն ու «քառյակը» հանդիպել են

ՕԵԿ–ն ու «քառյակը» հանդիպել են

Ընդդիմություն դարձած «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանն այսօր՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ, հայտնել է, որ հանդիպել են ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» հետ։

Հ. Մարգարյանն ասել է, որ ոչիշխանական այդ խմբակցություններին ՕԵԿ–ը ներկայացրել է իր առաջարկը՝ կուտակայինի հետ կապված, և ստացել նրանց աջակցությունը։

–Շնորհակալ եմ բոլոր չորս խմբակցություններից, որոնց հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրենք պաշտպանում են մեր ներկայացրած առաջարկը,–ասել է Հ. Մարգարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը