Լրահոս

26.08.2009 19:51


Վարչապետը հանդիպել է կաշառակեր դասախոսների դեմ պայքարող երիտասարդների հետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու «Միասին» երիտասարդական համահայաստանյան շարժման՝ հանուն բարեփոխումների եւ երկրի արդիականացման ծրագրի կրթական ֆորում-ճամբարի աշխատանքներին։ Ֆորումի նպատակն է համախմբել կազմակերպված եւ բանիմաց հայ երիտասարդներին' նրանց ներուժը նպատակաուղղելով պետության կայուն զարգացմանը։
Ֆորումի մասնակիցների հետ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտքեր է փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների, մեր երկրի վրա համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ազդեցության, գիտելիքահենք տնտեսության կարևորության, ինչպես նաեւ երիտասարդության հիմնախնդիրների մասին։ Անդրադառնալով համաշխարհային տնտեսության միտումներին, վարչապետը նշել է. ,Այսօր ֆինանսիստները եւ տնտեսագետները ճգնաժամը դիտարկում են երկու հարթության մեջ։ Առաջին, որ շուկայական տնտեսության բնորոշ է ճգնաժամի ցիկլայնությունը, մյուս մասն էլ նշում է, որ սա հերթական ճգնաժամ չէ. այլ մենք ականատեսն ենք նոր աշխարհի, նոր հասարակության ձեւավորման։ Ակնհայտ է, որ ապրում ենք վտանգներով լի ժամանակաշրջան, այն նաեւ մեծ հնարավորություններ է ստեղծում։ Անգամ ինքը բառը, ճգնաժամը հուշում է այդ' ճգնել եւ ժամ։ Այն մի իրավիճակ է, երբ նախկինում գործող օրինաչափությունները այլեւս չեն գործում, իսկ նորի հետ կապված խնդիրներ կանե։ Խոսելով գիտելիքի կարեւորության եւ երիտասարդության դերի մասին, Տիգրան Սարգսյանն ասել է. «Մտածողությունը ժամանակակից աշխարհի հենքերից է, ապրում ենք մի ժամանակշրջանում, երբ փոփոխություններն չափազանց արագ են կատարվում։ Ձեզանից յուրքանչյուրը պետք է կարողանա մտածել, ծրագրել եւ գործել իրավիճակին համապատասխան... Դատապարտված ենք մշտապես սովորելու։ Պետք է կարողանալ աշխատել նոր գիտելիքների հետ, զարգացնել ինքնուրույն մտածելու կարողությունը։ Մեր հասարակությունն իր հարստությունը պետք է կառուցի մտածողության շտամպներից ելնելով»։
Վարչապետը պատասխանել է նաեւ երիտասարդական ֆորումի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Այնուհետեւ «Միասին» համահայկական ֆորումի կազմակերպիչները ՀՀ վարչապետին են ներկայացրել ճամբարային առօրյան։
Վարչապետն այնուհետեւ մեկնել է Դիլիջան, որտեղ բացել է Դիլիջան քաղաքի թիվ 4 դպրոցի նորակառույց 2-րդ մասնաշենքը։ Դպրոցական մասնաշենքի հիմնանորոգման եւ բարեկարգման շինարարական աշխատանքներն իրականացրել է «Դիլիջանշին» ԲԲԸ-ն։ Մասնաշենքը նախատեսված է 250 աշակերտական տեղի համար։
Կարեւորելով դպրոցաշինությանն ուղղված պետական աջակցությունը' ՀՀ վարչապետը խոստացել է այսուհետ նույնպես կրթության ոլորտի զարգացման առաջնահերթությունը պահել կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում։
Այնուհետեւ գործադիրի ղեկավարը այցելել է քաղաքի հիմնանորոգվող գրադարան ու թիվ 1 ավագ դպրոց, այցելել է համայնքի միջոցներով կառուցված ամֆիթատրոն, ինչպես նաեւ եղել է համայնքի միջոցներով կառուցվող պատկերասրահ թանգարանում ու «Թուֆենկյան» համալիրում եւ ծանոթանացել է շինարարական աշխատանքների ընթացքին։

Ըստ ՀՀ կառավարության մամլո ծառայության

 

Այս խորագրի վերջին նյութերը