Պաղեստինը պատրաստ է Իսրայելի հետ քննարկել սահմանների հարցը
Պաղեստինաիսրայելական բանակցությունները կարող են վերսկսվել, եթե Թել–Ավիվը համաձայնի երեք ամսվա ընթացքում քննարկել միայն սահմանների խնդիրը։ Այս մասին այսօր «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է ՌԴ–ում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուսթաֆան։
Ապրիլի վերջին հակամարտող ՖԱԹԽ և ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումները, որոնք համապատասխանաբար վերահսկում են Հորդանան գետի արևմտյան ափը և Գազայի հատվածը, հասել են յոթամյա հակամարտության կարգավորման համաձայնությանը։ Կողմերը որոշել են վերականգնել պաղեստինյան քաղաքական համակարգի ամբողջականությունը, ձևավորել կառավարություն և ընտրություններ անցկացնել։