Լրահոս

26.11.2010 11:21


Էրդողան. «Թուրքիան ձեռքերը ծալած չի նստի, եթե Իսրայելը հարձակվի Գազայի վրա»

Ինչպես հաղորդում է «Kursor» գործակալությունը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր երկիրը ձեռքերը ծալած չի նստի, եթե Իսրայելը հարձակվի Լիբանանի և Գազայի խաղաղ բնակչության վրա։

Լիբանանում հնչեցրած իր ելույթի ժամանակ նա ասել է.

-Դուք մտնում եք Լիբանան, սպանում եք երեխաներին, հետո էլ սպասում եք, որ մենք ոչ մի բան չանենք։ Դուք օգտագործում եք կլաստերային ռումբեր և սպանում եք երեխաներին Գազայում, իսկ հետո մեզ խնդրում եք լռել։ Մենք չենք լռի, մենք ամեն հնարավոր բան անելու ենք, մեր ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներն օտգտագործելու ենք։ Մենք ուզում ենք, որ օրինականություն տիրի։ Մենք ուզում ենք տեսնել ոչ թե սպանություններ, այլ բարեկեցության աճ տարածաշրջանում։

 

Այս խորագրի վերջին նյութերը