Լրահոս

14.05.2014 13:54


Թուրքիայում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել

Թուրքիայում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայի արևմտյան Մանիս նահանգի ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել, և հրդեհ բռնկվել։ «CNN»–ի փոխանցմամբ՝ այդ երկրի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզին հայտնել է, որ առնվազն 201 հանքափոր զոհվել է, 76–ը՝ վիրավորվել։

Թուրքիայում կառավարությունը եռօրյա համազգային սուգ է հայտարարվել։ Սգո օրերին երկրի ներսում բոլոր դրոշները կիսով չափ իջեցվելու են, չեղյալ են համարվելու առաջիկա օրերին տեղի ունենալիք պետական բոլոր միջոցառումները, բացի ընդունելություններից։

Այս խորագրի վերջին նյութերը