ՀԱԿ–ի բացակայությունը չի խոչընդոտում քաղաքապետարանի աշխատանքներին
Երևանի ավագանին մայիսի երեսունմեկից հետո գումարել է չորս նիստ՝ հունիսի 8-ին, հունիսի 11-ին, հունիսի 18-ին և հուլիսի 6-ին: Ավագանու հաջորդ նիստն, ըստ օրենքի, կայանալու է սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի' ամսի 8-ին:
«Արդյոք չի՞ խոչընդոտվում ավագանու աշխատանքը, երբ ավագանու անդամներից 13-ը՝ Հայ ազգային կոնգրեսը, չեն մասնակցում դրան»,–«7օր»-ի հարցին, քաղաքապետարանից տեղեկացրել են, որ դա չի խոչընդոտում ավագանու աշխատանքներին։ Նրանց հավաստմամբ, այդ փաստը ուղղակի ավելացնում է ավագանու մյուս անդամների՝ ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունների աշխատանքը, ինչի առիթով, բնականաբար, դժգոհություններ չեն կարող լինել: Իսկ ավագանու նիստերում քննարկվող հարցերի վերաբերյալ այլակարծությունը, որ գործում է ոչ թե ի դեմ, այլ հօգուտ Երևանի, ապահովում են ինչպես ԲՀԿ, այնպես էլ ՀՀԿ խմբակցության անդամները: