Աշխարհ

14.05.2014 20:46


Գերմանիայի փոխկանցլերն ընդունել է Ուկրաինայի հարցում ԵՄ քաղաքականության սխալները

Գերմանիայի փոխկանցլերն ընդունել է Ուկրաինայի հարցում ԵՄ քաղաքականության սխալները

«Ռիա-նովոստի»–ի փոխանցմամբ՝ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար և փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն ընդունել է, որ Ուկրաինայի նկատմամբ ԵՄ վարած քաղաքականությունը մտածված չի եղել:

«Իհարկե, խելամիտ չէր այնպիսի տպավորություն ստեղծել Ուկրաինայում, որ այն պետք է Ռուսաստանի և ԵՄ-ի միջեւ ընտրություն կատարի», -ասել է փոխկանցլերը «RP Online» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Այնուհանդերձ, «Ուկրաինան քաոսի մղելու» պատասխանատվությունը Գաբրիելը վերագրել է Ռուսաստանին։ Ըստ նրա՝ ԵՄ-ն նույնպես սխալ է գործել, ինչը, սակայն, չի արդարացնում Ռուսաստանի գործողությունները։

Հիշեցնենք` Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը ևս հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցում Եվրամիության վարած քաղաքականությունն ի սկզբանե սխալ է եղել:

Այս խորագրի վերջին նյութերը