Երեկ ավարտվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի երկօրյա այցը Հայաստան: Եթե մի կողմ դնենք ձևական բնույթ ունեցող երևույթները (Օլանդին պարգևատրելը, հայ-ֆրանսիական ֆորում անցկացնելը, պուրակի վերանվանումը և այլն), ապա մենք կտեսնենք, որ իրականում այդ այցը բացարձակապես ոչ մի դրական բան չտվեց մեզ: Նախ՝ սկսենք նրանից, որ, ի հեճուկս տարած ապատեղեկատվության, Օլանդը Հայաստան էր եկել ոչ թե Սերժ Սարգսյանի հատուկ հրավերով, այլ պարզապես տարածաշրջանային այցի շրջանակներում: Ավելին, մինչև Հայաստան գալն Օլանդն Ադրբեջանում էր, որտեղ իր ելույթում փաստացի ասաց, որ իրենց համար տարածաշրջանում թիվ մեկ առաջնահերթություն ունեցող երկիրն Ադրբեջանն է, և հենց այդ պատճառով էլ ստորագրվեց 11 պայմանագիր տնտեսական կապերն ամրացնելու և զարգացնելու ուղղությամբ: Միլիոնավոր դոլարներ են կանգնած այդ պայմանագրերի հետևում: Իրականությունը հենց սա է, ոչ թե այն, ինչ տեղեկատվական դաշտում բեմադրվում է նախագահականի դիրիժորությամբ: Կար մի ժամանակ, երբ Ֆրանսիան մեր երկրում նույնիսկ ավելի շատ ներդրումներ էր անում, քան Ռուսաստանը: Հիշում եմ ՀՀ երկրորդ նախագահի խոսքերը, որ «Ռուսաստանը ներդրումների քանակով զբաղեցնում է «ամոթալի» երկրորդ տեղը` Ֆրանսիայից հետո»: Բայց դա այն ժամանակ էր, իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք:
Արսեն Գևորգյան
Երեկ ավարտվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի երկօրյա այցը Հայաստան: Եթե մի կողմ դնենք ձևական բնույթ ունեցող երևույթները (Օլանդին պարգևատրելը, հայ-ֆրանսիական ֆորում անցկացնելը, պուրակի վերանվանումը և այլն), ապա մենք կտեսնենք, որ իրականում այդ այցը բացարձակապես ոչ մի դրական բան չտվեց մեզ: Նախ՝ սկսենք նրանից, որ, ի հեճուկս տարած ապատեղեկատվության, Օլանդը Հայաստան էր եկել ոչ թե Սերժ Սարգսյանի հատուկ հրավերով, այլ պարզապես տարածաշրջանային այցի շրջանակներում: Ավելին, մինչև Հայաստան գալն Օլանդն Ադրբեջանում էր, որտեղ իր ելույթում փաստացի ասաց, որ իրենց համար տարածաշրջանում թիվ մեկ առաջնահերթություն ունեցող երկիրն Ադրբեջանն է, և հենց այդ պատճառով էլ ստորագրվեց 11 պայմանագիր տնտեսական կապերն ամրացնելու և զարգացնելու ուղղությամբ: Միլիոնավոր դոլարներ են կանգնած այդ պայմանագրերի հետևում: Իրականությունը հենց սա է, ոչ թե այն, ինչ տեղեկատվական դաշտում բեմադրվում է նախագահականի դիրիժորությամբ:
Կար մի ժամանակ, երբ Ֆրանսիան մեր երկրում նույնիսկ ավելի շատ ներդրումներ էր անում, քան Ռուսաստանը: Հիշում եմ ՀՀ երկրորդ նախագահի խոսքերը, որ «Ռուսաստանը ներդրումների քանակով զբաղեցնում է «ամոթալի» երկրորդ տեղը` Ֆրանսիայից հետո»: Բայց դա այն ժամանակ էր, իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք:
Արսեն Գևորգյան