Կարծիք

14.05.2014 11:37


Սերժ Սարգսյանի ռեժիմին հարկավոր չէ ունենալ զարգացած քաղաքացիական հասարակություն

Սերժ Սարգսյանի ռեժիմին հարկավոր չէ ունենալ զարգացած քաղաքացիական հասարակություն

Երիտասաևդական Կոնգրեսի ներկայացուցիչ Տաթևիկ Պողպատյանի ելույթը համագումարում

Հարգելի՛ հյուրեր, ընկերներ

Ողջունում եմ Երիտասարդական կոնգրեսի կազմավորումը, որում, ըստ էության, համախմբվել է վերջին տարիների հայաստանյան հասարակական-քաղաքական գործընթացներում ակտիվություն ցուցաբերած երիտասարդների մի զգալի մասը:

Մեզնից յուրաքանչյուրն ունի իր առանձին պատմությունը՝ այն մասին, թե ինչպես մասնակից դարձավ համաժողովրդական շարժմանը: Սակայն յուրաքանչյուր պատմության հիմքում, կարծում եմ, դրված է եղել երկրում ընթացող գործընթացների վրա ազեցություն ունենալու ցանկությունը, այլ կերպ ասած՝ անտարբեր չլինելը:

Հասկանալի է, որ անտարբերությունն առհասարակ արատավոր երևույթ է, սակայն երիտասարդության կողմից ցուցաբերվող անտարբերությունը նաև ոչ բնական է, ինչը վկայում է տվյալ հասարակության մեջ անբնական մթնոլորտի մասին:

Ամենևին էլ պատահական չէ, որ մեր երկրում իշխող ռեժիմը, իհարկե՝ ոչ միայն երիտասարդության շրջանում, սակայն հատկապես երիտասարդության շրջանում, հնարավոր բոլոր միջոցներով քարոզում է, այսպես կոչված՝ «ապաքաղաքականը» և ակտիվ քարոզ իրականացնում ընդդեմ «քաղաքականացման» կամ, առհասարակ՝ քաղաքականության՝ ներկայացնելով այն իբրև չարիք, անբարոյականություն կամ գլխացավանք:

Իհարկե, Սերժ Սարգսյանի ռեժիմին հարկավոր չէ ունենալ զարգացած քաղաքացիական հասարակություն, սակայն երբեմն չկարողանալով իսպառ վերացնել ներքևից՝ հասարակության կողմից բարձրաձայնվող խնդիրների վերաբերյալ բողոքները՝ ռեժիմը փորձում է գոնե դրանք իր համար վերհսկելի դարձնել, ինչը ևս իրականացվում է «ապաքաղաքականի» քարոզչության միջոցով, և ինչի վերջնական նպատակը կրկի՛ն անտարբերության սերմանումն է:

Հիմա մի փոքր մեր՝ Երիտասարդական կոնգրեսի հետագա անելիքների և ծրագրերի մասին:

Ըստ իս՝ մեր առջև դրված բազմաթիվ խնդիրներից առաջնայինը և հիմնականը հասարակության, իսկ մեր դեպքում՝ հատակապես երիտասարդության ներգրավվածության ընդլայնման ապահովումն է՝ երկրում ընթացող քաղաքական- հասարակական գործընթացներում:

Քաղաքական գործընթաց ասելիս, առաջին հերթին, հասկանում ենք ընտրություն, իսկ եթե ավելի հստակ՝ համապետական ընտրություններ:

Վերջին տարիների ընթացքում մենք, թե՛ որպես անհատներ, թե՛ որպես Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ կամ անդամներ, ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերել բոլոր ընտրություններին:

Կարծում եմ՝ մեր հետագա անելիքների կարևոր մաս պետք է հանդիսանա այնպիսի ծրագրերի մշակումը և իրականացումը, որոնք ուղղված կլինեն ընտրակեղծիքների դեմ պայքարում, ընտրական գործընթացներում երիտասարդության ներգրավվածության ավելացմանը, ինչն ինքնին կնպաստի հասնելու վերոհիշյալ առաջնային նպատակին՝ երիտասարդության քաղաքականացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը