Աշխարհ

14.05.2014 10:18


Պայթյուն Թուրքիայի ածխահանքում. կան զոհեր

Պայթյուն Թուրքիայի ածխահանքում. կան զոհեր

Թուրքիայի արևմտյան Մանիս նահանգի ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել, և հրդեհ բռնկվել։ «CNN»–ի փոխանցմամբ՝ այդ երկրի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզին հայտնել է, որ առնվազն 201 հանքափոր զոհվել է, 76–ը՝ վիրավորվել։

Քանի որ պայթյունի ժամանակ հանքահորում 787 մարդ է գտնվել, իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելին լինել։

Տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հետաձգել է իր այցն Ալբանիա և մեկնել դեպքի վայր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը