Լրահոս

13.05.2014 16:10


ԱՄՆ–ում տրանսսեքսուալներին հնարավոր է՝ թույլատրվի ծառայել բանակում

ԱՄՆ–ում տրանսսեքսուալներին հնարավոր է՝ թույլատրվի ծառայել բանակում

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ պատրաստ է վերանայել այն օրենքը, որի համաձայն՝ սեռը փոխածներն իրավունք չունեն զինված ուժերում ծառայելու։ Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ «յուրաքանչյուր որակավորված ամերիկացի» պետք է երկրին ծառայելու հնարավորություն ունենա։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հերթին հայտարարել է, որ սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելն իր քաղաքականության գերակա ուղղություններից է։

2010 թվականին Օբամայի կողմից ամերիկյան ԶՈւ–ում հանվել էր «Մի՛ հարցրու, մի՛ խոսիր» 1993 թվականին ընդունված օրենքը, որն արգելում էր զինվորական ծառայություն անցնել համասեռամոլներին, որոնք չեն թաքցնում իրենց սեռական կողմնորոշումը։ Ելույթ ունենալով ABC հեռուստաալիքում՝ ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել է, որ հնարավոր է՝ առաջխաղացում լինի տրանսսեքսուալների՝ զինծառայության արգելքի վերացման հարցում։ Հեյգելը նշել է նաև, որ նման մարդկանց համար հատուկ բուժսպասարկում է անհրաժեշտ, որը միշտ չէ, որ հնարավոր է մատուցել։

Տեղեկացնում է russian.rt.com–ը։

Այս խորագրի վերջին նյութերը