Լրահոս

13.05.2014 15:44


Թուրքիան չի պատրաստվում փոխհատուցել Կիպրոսին

Թուրքիան չի պատրաստվում փոխհատուցել  Կիպրոսին

Թուրքիան չի պատրաստվում Կիպրոսին փոխհատուցել 1974 թվականի ռազմական ներխուժման համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է թուրքական ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել էր Անկարային 90 մլն եվրո վճարել Կիպրոսի Հանրապետությանը։

«Մենք չենք փոխհատուցի մի երկրի, որին չենք տեսնում որպես մեր զրուցակից։ ՄԻԵԴ–ը, նման վճիռ կայացնելով, չարաշահել է իր լիազորությունները։ Եվ մենք չենք հավատում, որ դատարանը գործել է բարի մտադրություններով»,–ասել է նախարարը։ Նա նշել է նաև, որ դատարանը պետք է հաշվի առներ կղզու հյուսիսային հատվածի բնակչության կրած վնասները։ Դատարանի այդ որոշումը Դավութօղլուն ուժեղ հարված է որակել խաղաղ բանակցային գործընթացին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը