Մեկնաբանություն

13.05.2014 15:26


Ֆանտոմասը պաստառապատ պուրակում

Ֆանտոմասը պաստառապատ պուրակում

Հայաստանի իշխանությունները պաստառապատել են Մաշտոցի պուրակի հարակից կիսաքանդ շենքերը, որ հանկարծ Ֆրանսիայի նախագահը չտեսնի դրանց իրական տեսքը։

Զարմանում եմ, ինչի՜ հետևից եք ընկել...

Պաստառապատե՛ք ամբողջ Հայաստանը, ինքներդ ձե՛զ պաստառապատեք. դրանից ոչինչ չի փոխվելու։ Հայաստանը ձեզանով չեն ճանաչելու, իսկ ձեզ լավ էլ ճանաչում են։ Թատերական բեմականություն, որտեղ ծաղիկներն ու «բիսերը» նետվում են մի ուղղությամբ, իսկ հոտած ձվերը և լոլիկները՝ ձեր։

Մաշտոցի պուրակին հարող պաստառապատ շենքերի կողքով անցնում են Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը։ Նրանք մտերմիկ զրուցում են, ժպտում միմյանց, նայում գեղեցիկ ոճով կառուցված շենքերին...

«Հարիֆը չի ջոկել»,– Սերժ Սարգսյանը աչքով է անում հետևից քայլող պաստառապատ դեմքերով հայկական պատվիրակությանը։

Նա թեքվում է դեպի Օլանդն ու սփրթնած քարանում. Ֆրանսիայի նախագահն արագ շարժումով ձեռքը տանում է դեպի երեսը, պոկում դիմակն ու անդուր ձայնով սկսում հռհռալ։

Սերժ Սարգսյանի դիմաց կանգնած էր նույն ինքը ...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը