Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել և չի էլ կարող ունենալ որևէ ձեռքբերում, եղել են ու դեռ սպասվում են միայն կորուստներ: Այս ակնհայտ փաստը գիտակցում են բոլորը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը և թե՛ հասարակությունը:
Հայտնի է, որ Ազատիչն այս աշխարհում ամենից շատ սիրում է իր պաշտոնը: Այս մարդը վերջին քսան և ավելի տարիների ընթացքում իր կենսագրության մեջ չի ունեցել գեթ մեկ տարի, երբ չի եղել պետական պաշտոնյա: Սակայն պետական համակարգում գիտակից կյանքի մեծ մասն անցկացրած Սերժ Սարգսյանը երբևէ չի ունեցել, և ակնհայտ է, որ այդպես էլ չի ունենա պետական մտածողություն։
Նա այդպես էլ չկարողացավ հստակ պատկերացում կազմել անկախ երկրի պետականության, պետական շահի և անվտանգության մասին:
Նա ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ շարքային բոլշևիկյան չինովնիկ, ում կյանքի միակ նպատակը պաշտոնի լինելն ու մնալն է, որքան հնարավոր է՝ բարձր պաշտոնի, ու որքան հնարավոր է՝ երկարատև:
Ահա այս տեսակի մարդն այսօր Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատար է կոչվում, ու որքան երկարում է նրա պաշտոնավարումը, այնքան ավելանում է մեր յուրաքանչյուրիս մեղքը՝ սեփական երկիրն ավազակներին զիջելու հարցում:
Դանակը հասել է ոսկորին, ուստի պետք է գործել կտրուկ և առանց հապաղման:
Տաթևիկ Պողպատյան

https://www.facebook.com/pogp.tatev/posts/4092728774051