Քաղաքական

13.05.2014 13:37


ԲՀԿ խմբակցության հայտարարությունը Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում առաջարկված փոփոխությունների քվեարկության վերաբերյալ

ԲՀԿ խմբակցության հայտարարությունը  Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում առաջարկված փոփոխությունների  քվեարկության վերաբերյալ

Հարգելի՛ խորհրդարան,

ԲՀԿ ներկայացուցիչները երեկ ամբողջ օրը հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների, ԴԵՄ-ի ակտիվիստների, առաջատար իրավաբանների հետ, լսելու նրանց տեսակետը, հստակեցնելու շահառուների դիրքորոշումը:
1. Մենք գտնում ենք, որ ներկայացված օրինագիծը կես քայլ առաջ է որոշակի իմաստով և որոշակի ժամանակահատվածում մեղմում է լարվածությունը:
2. Այս տեսքով օրինագիծը նկատելիորեն թերի է, կիսատ և չի լուծում հիմնական խնդիրը:
3. ԲՀԿ-ն ունի մի շարք հարցեր, որոնք այս օրինագծով մնում են բաց: Ավելին` առաջանում են նոր հարցադրումներ:
4. Ընդունելով հանդերձ, որ ներկայացված նախագիծը կես քայլ առաջ է` ԲՀԿ-ն, այդուհանդերձ, չի կարող կողմ քվեարկել, քանզի այս նախագիծը չի տալիս հարցի ամբողջական լուծում և չի փարատում հասարակության մեջ առկա կասկածները: 5. Միևնույն ժամանակ ԲՀԿ-ն չի քվեարկի ԴԵՄ` հնարավորություն տալով կառավարությանը անել հետագա դրական քայլեր: Մենք կոչ ենք անում կառավարությանը` լինել ավելի համահունչ հասարակության պահանջներին և մոտեցումներին :
6. Մենք ուզում ենք ընդգծել, որ Բարգավաճ Հայաստանը այս խնդրում, ինչպես նաև հասարակությանը հուզող բոլոր հարցերում լինելու է ակտիվ կողմ` մշտապես լինելով շահառուների և հասարակության կողքին:
7. ԲՀԿ-ն այսօր քվեարկելու է ձեռնպահ: Միևնույն ժամանակ, եթե ոչ իշխանական ուժերի քառյակում որոշում կայացվի` ստորագրահավաք սկսել արտահերթ նիստի պահանջով, ապա ԲՀԿ-ն միանալու է այդ նախաձեռնությանը` հասարակությանը հուզող հարցերը ևս մեկ անգամ բարձրաձայնելու և հնարավոր արդյունավետ լուծումը գտնելու նպատակով:

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու,

ԱԺ պատգամավոր՝ Տ. Ուրիխանյան

Այս խորագրի վերջին նյութերը