Աշխարհ

13.05.2014 13:36


Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման

Թել–Ավիվի շրջանային դատարանն այսօր Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին ութ տարվա (որից երկու տարին՝ պայմանական) ազատազրկման է դատապարտել կաշառակերության համար։ Դատավորը վճռել է նաև, որ Օլմերտը պետք է 290 հազար դոլար տուգանք վճարի։

Օլմերտը մարտի 31-ին մեղավոր է ճանաչվել Երուսաղեմում «Հոլիլենդ» բնակելի համալիրի կառուցման ժամանակ կաշառք ստանալու համար։ Ինչպես վճռել է դատարանը, նախկին վարչապետը ստացել է 143 հազար դոլար նրա եղբայր Յոսի Օլմերտից, որը միջնորդ էր նախկին վարչապետի և ձեռնարկատեր Շմուէլ Դահների միջև։ Մարտի վերջին Թել–Ավիվի շրջանային դատարանը չեղյալ է համարել նախկին վարչապետի բոլոր ցուցմունքները՝ մեղադրելով նրան ստի մեջ։

Օլմերը հրեական պետության պատմության մեջ առաջին վարչապետն է, որին դատարանը մեղավոր է ճանաչել կաշառակերության մեջ։ Օլմերտի դեմ գործը հարուցվել է 2007-ին, 2008–ին նա ստիպված էր հրաժարական տալ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը