Արդեն տևական ժամանակ է, ինչ Գյումրիի կենտրոնական հարապարակում երեկոյան ժամերին քաղաքապետարանի նախաձեռնությամբ բարձ երաժշտություն է հնչում, և աշխատում են շատրվանները, հանգամանք, որ շատ գյումրեցիների այդ ժամերին բերում է հրապարակ՝ զբոսնելու:
Կենտրոնական հրապարակին նման շուք հաղորդելու նախաձեռնություն քաղաքապետարանում առաջացավ այն բանից հետո, երբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ այն վերանվանվեց Վարդանանց՝ ի պատիվ Վարդան Մամիկոնյանի:
Վարդանանց հրապարակի հենց կենտրոնում տեղադրված է Վարդանանց արձանախումբը, որտեղ պատկերված են Վարդան Մամիկոնյանը, պատմիչ Եղիշեն և Ավարայրի ճակատամարտին մասնակցած պատմական այլ դեմքեր:
Թե ինչո՞վ է պայմանավորված Գյումրու քաղաքապետի նման ակնածանքը Վարդան Մամիկոնյանի նկատմամբ, քչերին է հայտնի: Ինքը՝ Վարդան Ղուկասյանը, բազմաթիվ առիթներով ասել է, որ, ըստ որոշ պատմական աղբյուրների, Ավարայրի ճակատամարտին մասնակցություն են ունեցել նաև ջոկատներ Շիրակի մարզից, իսկ Վարդան Մամիկոնյանը մեծ ավանդ է ունեցել հավատի և եկեղեցու համար մղած պայքարում: Թերևս Գյումրու քաղաքապետի աստվածավախ էությունը հաշվի առնելով կարելի է բացատրել Վարդանանց արձանախմբի առկայությունը Վարդանանց հրապարակի կենտրոնում:
Սակայն շատերը Գյումրիում կատակում են, որ շուտով Գյումրին անվանակոչվելու է Վարդանակերտ կամ Վարդանավան:
Հ.Գ. Գյումրեցիներից ոմանք նշում են նաև, որ Վարդան Մամիկոնյանի արձանն իր դիմագծերով նմանություններ ունի Վարդան Ղուկասյանի հետ։ Սակայն հանուն արդարության, որպես ականատես, կարող եմ նշել, որ այդպիսի նմանություն չի նկատվում:
Գյումրին Վարդանակե՞րտ, թե՞ Վարդանավան

Դերենիկ Մալխասյան
Գյումրի