Լրահոս

13.05.2014 12:28


Մերի Մովսիսյան. Եթե նախագահականում չգիտեն, ասեմ...

Մերի Մովսիսյան. Եթե նախագահականում չգիտեն, ասեմ...

Բաղրամյան 26-ը լավ կանի՝ խորհրդականների, ելույթներ պատրաստողների, քաղաքական հերմենևտիկայով զբաղվող մասնագետների ազատ, արդար ու թափանցիկ մրցույթ հայտարարի։ Նախագահիս ելույթներն արդեն մարազմատիկ իրականությանը չհամապատասխանող հեքիաթներ են հիշեցնում։ Պրոֆեսիոնալիզմի մասին էլ լռում եմ։ Եթե նախագահականում չգիտեն, ասեմ, որ երկրի պետական այրերի ելույթներն ինքնանպատակ չեն, այլ իրենց մեջ քաղաքական հաղորդագրություն (message) են պարունակում, որը ֆիքսվում է։ Դրանից բացի, երկրի առաջին դեմքի ելույթի բովանդակությունից ու մատուցման ձևից է ոչ միայն հասարակության, այլև միջազգային մակարդակում կարծիք ձևավորվում այս կամ այն պետության մասին։ Սերժ Սարգսյանը լավ կանի՝ ելույթներով հանդես գալուց առաջ մի լավ մտածի ելույթի բովանդակալից կիքսերի մասին, ու չխայտառակի երկրի ու նրա, ինչ էլ չլինի, պետականության խորհրդանիշ նախագահի պաշտոնը։ Շատ ավելի լավ կլիներ, եթե Սարգսյանը լռեր ու ժպիտ չառաջացներ օտարազգի պաշտոնյաների մոտ, ինչպես դա տեղի ունեցավ երեկ հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը։ Վերջապես, անկախ ամեն ինչից, երկրի նախագահը պետք է հասկանա, որ նա պետություն է ներկայացնում։
Հայաստանն ուժեղ ու ինքնաբավ պետություն չէ, որ նրա առաջին դեմքն իրեն բավականին լուրջ իրականությանը չհամապատասխանող կիքսեր թույլ տա, ինչպես դա երեկ տեղի ունեցավ, ինչպես դա եղավ Ադրբեջանում նախագահի ընտրությունների հետ կապված հայտարարությունում՝ հնչեցրած Ծաղկաձորում «բազեականնների» հետ հանդիպմանը 2013 թ. օգոստոսին։ Որից հետո արձագանքեց հայկական երկրորդ պետութուն Արցախը՝ նշելով. «Լեռնային Ղարաբաղը նախընտրում է ժողովրդավար հարեւան»։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը