Լիբիայում գերությունից ազատվել է Հորդանանի դեսպանը
Լիբիայում մեկ ամիս առաջ գերեվարված Հորդանանի դեսպան Ֆավազ ալ–Իթանն ազատ է արձակվել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է «Ալ–Արաբիա» հեռուստաալիքը։ Լիբիական արտաքին գործերի գերատեսչության փոխանցմամբ՝ դիվանագետը տուն տանող ճանապարհին է։ Հորդանանի դեսպանը Տրիպոլիում գերեվարվել է անհայտների կողմից ապրիլի 15-ին, երբ մեքենայով դուրս էր գալիս նստավայրից՝ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից մեկում։ Դեսպանի վարորդը տուժել է հարձակման ժամանակ և հիվանդանոց տեղափոխվել, որտեղ էլ վիրահատվել է։ Դեսպանին գերի վերցրած զինյալները նրա ազատության դիմաց պահանջել են բանտից ազատել Խաշիմիթսական թագավորությունում դատապարտված իսլամիստներին։ Դրանից հետո «Royal Jordanian Airlines»–ը դադարեցրել է Լիբիա բոլոր թռիչքները։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։