Լրահոս

26.08.2009 16:55


Ռուսաստանցի հակերները կանգնեցրել են Բաքու–Թբիլիսի–Ջեհյան նավթատարի աշխատանքը

Ամերիկյան Aviation Week պարբերականը գրում է, որ ռուսատանցի հակերները, տեղի հատուկ ծառայությունների օգնությամբ, գրոհում եմ այն էներգամուղերի համակարգչային սերվերները, որոնք, շրջանցելով Ռուսաստանը, Ադերբեջանից մտնում են Եվրոպա։ Համաձայն հրապարակման, արդեն տևական ժամանակ է, ինչ ռուսաստանցի հակերները գրոհում են Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի սերվերը։ Ըստ Aviation Week-ի, այդ գրոհներից մեկի արդյունքում կանգնեցվել է Բաքու-Թբիլիսի-Ջեհյանի աշխատանքը, ինչի հետևանքով ստիպված նավթի արտահանումը իրականացվել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով։

 

Այս խորագրի վերջին նյութերը