Կարծիք

12.05.2014 16:29


«2007 թվականի բանակցային փաստաթղթի և Ուորլիքի առաջարկած 6 կետերի տարբերությունը»

«2007 թվականի բանակցային փաստաթղթի և Ուորլիքի առաջարկած 6 կետերի տարբերությունը»

Եթե մի կողմ թողնենք հուզական մոտեցումները Ուորլիքի վերջին ելույթի վերաբերյալ և խոսենք միայն փաստերով ու համեմատենք իր կողմից առաջարկվող փաստաթուղթը 2007 թվականի փաստաթղթի հետ, ապա կտեսնենք, որ այս երկու փաստաթղթերը իրենց մեջ ունեն զգալի տարբերություններ:
1. 2007 թվականի փաստաթղթի կետերն ունեին այն դրույթը, որ ԼՂՀ-ի ժողովուրդն ունի ինքնորոշվելու և հանրաքվե անցկացնելու իրավունք այն բանից հետո, երբ պարզ կլինի ազատագրված տարածքների կարգավիճակը: Դրա մասին, ի դեպ, խոսել էր այն ժամանակվա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Ադրբեջանցիների հետ այս հարցում կար հակասություն, թե երբ պետք է անցկացվի այդ հանրաքվեն. մենք պնդում էինք, որ 4-5 տարում, ազերիները 15-20 տարի էին ուզում: Այսօրվա ներկայացված կետերի մեջ փաստացի ոչ մի խոսք չկա այն մասին, թե երբ և իչ պայմաններում պետք է անցկացվի հանրաքվե, իսկ ադրբեջանական կողմը խստորեն մերժում է որևէ հանրաքվեի անցկացումը: Միայն այս կետի վրա կարելի է տեսնել, թե ինչ ֆունդամենտալ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին 6 տարում հայ-ադրբեջանական հարաբերություններում, և թե ինչքան է փոխվել ուժերի բալանսը, որ ազերիները այսքան խիստ դնում են իրենց պահանջների իրականացման հարցը:
2. 2007 թվականի փաստաթուղթը նախատեսում էր ԼՂՀ-ի մասնակցությունն այդ գործընթացներին մի որոշակի պահից, իսկ Ադրբեջանը մերժում էր այդ հնարավորությունը: Այսօր արդեն իրենք լիովին մերժում են ԼՂՀ-ի` ցանկացած տիպի մասնակցությունը գործընթացին: Սա նույնպես խոսում է այն մասին, թե ինչքան ենք մենք թուլացել, որ նմանատիպ կետն արդեն չենք կարողանում պաշտպանել:
2007 թվականի բանակցային փաստաթուղթը այնպես չէ, որ լիովին արտացոլում էր միայն մեր շահերը: Սակայն այն տարիներին հաջողվել էր բանակցությունների շնորհիվ, տնտեսությունը զարգացնելու շնորհիվ հասնել մի իրավիճակի, երբ դրանից 10 տարի առաջ ոչ մեկ չէր ընդունում ազգերի ինքնորոշման իրավունքը, և սեղանին դրված էր փուլային լուծման տարբերակը, սակայն արդեն 2007-ին ազգերի ինքնորոշումը, հանրաքվեի անցկացումը և ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցություններին ամրագրված էր փաստաթղթերով: Հետագա հաջողությունները բանակցություններում պայմանավորված կլինեին տնտեսության զարգացմամբ և մեր երկրի հզորացմամբ: Սակայն դա տեղի չի ունեցել, և մենք այսօր կանգնած ենք ղազագրի առջև:

Սևակ Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը