Աշխարհ

12.05.2014 15:37


Լուգանկում և Դոնեցկում ամփոփել են հանրաքվեի արդյունքները

Լուգանկում և Դոնեցկում ամփոփել են հանրաքվեի արդյունքները

Ուկրաինայի Լուգանսկի շրջանում ամփոփել են նախօրեին կայացած ինքնորման վերաբերյալ հանրաքվեի արդյունքները։

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հանրաքվեին մասնակցածների 96,2%–ը կողմ է արտահայտվել անկախանալուն։ Դեմ է արտահայտվել 3,2%-ը, 0,74% քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Այդ մասին հայտնել է Լուգանսկի մամուլի կենտրոնի ներկայացուցիչ Վասիլի Նիկիտինը։ Ավելի վաղ ինքնահռչակված Լուգանսկի ժողովրդական հանրապետության ԿԸՀ-ն հայտնել էր, որ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 81%։ Ընդհանուր առմամբ, շրջանում գրանցված է 1.6 մլն ընտրող։

Դոնեցկի շրջանում ևս ամփոփվել են հանրաքվեի արդյունքները։ Շրջանի ինքնորոշմանը կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 89,7%-ը, դեմ՝ 10,19%-ը։

Այս խորագրի վերջին նյութերը