Քաղաքական

12.05.2014 14:02


ՀՅԴ-ն կողմ է կուտակային կենսաթոշակի վերաբերյալ կառավարության օրենքի նախագծին

ՀՅԴ-ն կողմ է կուտակային կենսաթոշակի վերաբերյալ կառավարության օրենքի նախագծին

Այսօր ԱԺ նիստում անդրադառնալով կուտակային կենսաթոշակի վերաբերյալ օրենքին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ կառավարության ներկայացրած նախագիծը լրամշակվել է՝ ավելացվել է նախաբան, որը հստակեցնում է, թե մինչև ՍԴ պահանջների կատարումը նախագիծը ինչ հիմնական նպատակներ է հետապնդում:

«Նախագծով առաջարկվում է 76-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել, ինչը նշնակում է, որ որևէ պատասխանատվություն չկա և չի կարող լինել նաև հունվարի 1-ից հետո, ովքեր չեն փոխանցել որևէ գումար»,–ասել է ՀՅԴ պատգամավորը՝ նշելով, թե նախագծի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ առաջարկվում է հաշվի առնել քաղաքացիների կամարտահայտությունը.

«Եթե քաղաքացին համաձայն չէ, որ իր աշխատավարձից կուտակային վճարները պահվեն, ապա նա դիմում է ներկայացնում, ինչն արդեն պարտավորություն է դառնում գործատուի համար, որ նա չհաշվարկի վճարները»:

ՀՅԴ պատգամավորը ձեռքբերում է համարում նաև այն հստակեցումը, որ քաղաքացու կամարտահայտության դրույթը ուժի մեջ է մտել 2014թ հունվարի 1-ից, այսինքն՝ օրենքը հետադարձ ուժ է ստանում։ Դա նշանակում է, որ ովքեր չեն փոխանցել գումարներ, նրանք ազատվում են փոխանցելու պարտավորությունից:

«Սա նշանակում է, որ պարտադիր բաղադրիչը չկա, պարտադիր կուտակային համակարգը չկա»,- ասել է Արծվիկ Մինասյանը՝ նշելով, թե Դաշնակցությունը կողմ է կառավարության այդ նախագծին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը