Լևոն Զուրաբյան. «Փորձում են ժողովրդի թիկունքում քաղաքական ուժերի հետ կնքել սեպարատ գործարք» (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պնդել է, որ իրականում կառավարությունն առաջարկում է ուժի մեջ թողնե՛լ պարտադիր բաղադրիչը։
–Կառավարությունն իրեն պահում է որպես մի բռնի կառույց, որը սեփականացրել է մեր սեփականության տնօրինման իրավունքը։ Կառավարության հաշվարկով՝ այս օրինագծի ընդունումը կհանդարտեցնի առավելագույն ակտիվ մարդկանց, իսկ պասիվ մեծամասնությանը կարելի է ոչ մի բանի տեղ չդնել: Այ սա՛ է այն փիլիսոփայությունը, որը դրել է կառավարությունն իր առաջարկի հիմքում։ Սա նույնն է, որ գան, թալանեն բնակչությանը, վերցնեն ավարը և հայտարարեն, որ ով գա ու մեզանից պահանջի իր ունեցվածքը, հետ կտանք։ Հասկանալի է, որ մեկ տոկոսից ավելի այդ համարձակությունը չի ունենա,–հայտարարել է Լ. Զուրաբյանը։
Նա նաև ավելացրել է, որ պարտադիր բաղադրիչը ոչ թե դե ֆակտո չի գործում, այլ ամբողջ թափով հավաքվում է ողջ հանրապետությունում։
–Մեզ համար ակնհայտ է, որ իշխանությունը ցանկանում է պահել այս համակարգն ամե՛ն գնով, և նպատակն է, եկեք ուղիղ խոսենք, որ ՍԴ–ի ուղեցույցով նոր օրենք բերվի ԱԺ, որը նույն կեղեքման, թալանի սխեման կհամապատասխանեցնի ՍԴ–ի որոշման ուղենիշներին։ Չգիտեմ՝ ոնց են անելու, բայց ակնհայտ է, որ գնալու են հարկային բեռի ավելացման ուղով։ Կառավարությունն իրականում պարտադիր բաղադրիչը չի ուզում վերացնել, իսկ առաջարկված օրինագիծն ընդամենը խաբեություն է,–ասել է Լ. Զուրաբյանը։
Չհամաձայնվելով ՀՅԴ–ի դրական դիրքորոշման հետ՝ նա նաև զգուշացրել է, որ Կառավարությունը փորձում է այս առաջարկի տակ ստանալ քաղաքական ուժերի համաձայնությունը, որ հետո դա ժողովրդին ներկայացնի որպես ազգային համաձայնության լուծում.
–Փորձում են ժողովրդի թիկունքում քաղաքական ուժերի հետ կնքել սեպարատ գործարք և ստանալ ժամանակ՝ թուլացնելու «ԴԵՄ ԵՄ»–ի և քաղաքական ուժերի ճնշումները։ ՀԱԿ–ը չի՛ կիսի պատասխանատվություն այս խաբեության համար։ Մենք սեպարատ գործարքի չենք գնա. մենք արտահայտում ենք ժողովրդի շահերը։
Կոնգրեսի խմբակցության ղեկավարը նշել է նաև, որ Կառավարության փոփոխությունից ոչինչ չի փոխվել, և Սերժ Սարգսյանի ծրագիրը շարունակում է իրագործվել։
–Պետք է բոլորը գիտակցեն, որ միակ ձևն անվերապահ դիմադրությունն է, որը թույլ կտա վիժեցնել այս թալանչիական խաբեությունը։ Ուստի, ՀԱԿ–ը դեմ է քվեարկելու,–եզրափակել է Լ. Զուրաբյանը։

7or.am