Լրահոս

26.08.2009 14:22


Ադրբեջանի նկատմամբ դատական գործ կհարուցվի

Ադրբեջանի նկատմամբ դատական գործ կհարուցվի

«Նախիջևան» հայրենակցական միությունը ձեռնամուխ է եղել Գարեգին Նժդեհի թանգարանի ստեղծմանը։ Այդ մասին «Դուպլեքս» ակումբում լրագրողներին տեղեկացրել է «Նախիջևան» հայրենակցական միության նախագահ Մելս Մկրտչյանը։

Նախիջևանի խնդիրներին անդրադառնալով՝ նա նշել է, որ երբ Ադրբեջանը հարց է դնում, որ պետք է փախստականները վերադառնան Ադրբեջանի տարածք, ապա հայկական կողմը պետք է հակակշիռ ստեղծի՝ ասելով, որ Ադրբեջանի հայ փախստականներն էլ պետք է վերադառնան իրենց բնօրրանը՝ շեշտը հատկապես դնելով Նախիջևանի և Շահումյանի վրա։ Նրա կարծիքով դա հակակշիռ կստեղծի, և հետագայում արդեն Նախիջևանի հարցը շրջանառության մեջ կդրվի, իսկ հանրությունը կիմանա, որ այդ հարցը թեժ է և դեռ չի մարել։

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից Նախիջևանի պատմահուշարձանների ոչնչացմանը, ապա «Նախիջևան» հայրենակցական միությունը երաշխավորել է պատմաբան Արգամ Այվազյանին զբաղվել այդ հուշարձանները վերացնել կարգադրողների, այսինքն՝ Ադրբեջանի նկատմամբ դատական գործ հարուցելով։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը