Քաղաքական

12.05.2014 11:44


Համանախագահներ. «Հակամարտության կարգավորումը ենթադրում է Արցախի հարակից շրջանների վերադարձ Ադրբեջանին»

Համանախագահներ. «Հակամարտության կարգավորումը ենթադրում է Արցախի հարակից շրջանների վերադարձ Ադրբեջանին»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ։ Դրանում մասնավորապես ասված է. «Հրադադարի պայմանագիրը վերջ դրեց իրական պատերազմին, կասեցրեց ողբերգական բռնություններն ու հիմքեր ստեղծեց բանակցությունների համար։ Հրադադարի շնորհիվ հայերի և ադրբեջանցիների նոր սերունդ մեծացավ՝ չիմանալով պատերազմի սարսափների մասին։ Կողմերը պետք է անեն հնարավորը ապագա սերունդներին նման փորձառությունից զերծ պահելու համար։ Այնուհանդերձ, հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը չի լուծում հակամարտությունը։ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են գրավյալ մնալ, իսկ համաձայնագրով չի լուծվել ԼՂ կարգավիճակի հարցը։ Վերջնական կարգավորման բացակայությունը հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց տեղահանության շարունակականությանը, շփման գծում լարվածության խորացման սպառնալիքին, ինչպես նաև որոշ շրջանակներում մոլորության, թե ստատուս քվոն կարող է հավերժ շարունակվել։ Մենք միասնական դիրքորոշում ունենք այս հակամարտության հարցում և, ինչպես առաջ, հավատարիմ ենք կողմերին օգնելու հարցում՝ կարճ ժամանակում հասնելու խաղաղ կարգավորման Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, որոնք հիմնված են ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ազգերի հավասարության և ինքնորոշման իրավունքի վրա։

Հակամարտության լուծումը պետք է ներառի տարրեր, որոնք նշված են համանախագահ երկրների նախագահների՝ 2009-2013թթ.-ի հայտարարությունների մեջ, և նախատեսում են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ և ինքնիշխանության ու անվտանգության երաշխիքներ, միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին, ԼՂ վերջնական կարգավիճակ, որը կորոշվի ապագայում՝ իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտման շնորհիվ, բոլոր փախստականների վերադարձ, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում` խաղաղապահ գործողություններ»։

Այս խորագրի վերջին նյութերը