Լրահոս

26.08.2009 14:30


Վ. Դիլանյան. «Թե՛ հայ, թե՛ ադրբեջանական հասարակություններում պատրաստ չեն փոխզիջումային որևէ տարբերակի»

Վ. Դիլանյան. «Թե՛ հայ, թե՛ ադրբեջանական հասարակություններում պատրաստ չեն փոխզիջումային որևէ տարբերակի»

-Թե՛ հայ, թե՛ ադրբեջանական հասարակություններում պատրաստ չեն փոխզիջումային որևէ տարբերակի ընդունման,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը։

Նրա կարծիքով՝ այս հարցում չափազանց կարևորվում է երկու հանրապետությունների նախագահների քաղաքական կամքի դրսևորման հանգամանքը։

-Երկու երկրների ղեկավարները կանգնած են երկու հիմնական ճանապարհների կենտրոնում և պետք է ընտրություն կատարեն,-ասել է Վ. Դիլանյանը, ապա շարունակել,- կա՛մ պետք է մերժեն Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը՝ պահպանելով ստատուս քվոն, կա՛մ պետք է ընտրեն բարեկեցիկ ապագա, որը պետք է խստապես հիմնվի երկու երկրների միջև փոխվստահության հիմքի վրա։

Սակայն, ըստ բանախոսի, ոչ մի կողմն էլ չի ուզում հետ կանգնել իր պայմանավորվածություններից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը