Կարծիք

12.05.2014 10:38


Մուտիլովկան պոզով–պոչո՞վ է լինում

Մուտիլովկան պոզով–պոչո՞վ է լինում

Լուրջ եմ ասում, էսպիսի բան մենակ էս իշխանությունների օրոք կարող է լինել։ Ուրեմն, երկու օր առաջ Սերժ Սարգսյանի գրասենյակը մեծ պաթոսով հաղորդագրություն է տարածում, թե բա, հարա՜յ, ժողովո՜ւրդ, գիտե՞ք՝ ինչ մեծ իրադարձություն է տեղի ունեցել՝ Սերժ Սարգսյանի հրավերով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկօրյա պետական այցով գալու է Հայաստան։ Ուշադրություն, Սերժ Սարգսյանի՛ հրավերով գալիս է Հայաստան։ Ու հիմա «ամենախոխմը». բանից պարզվում է՝ Օլանդը ոչ թե Սերժ Սարգսյանի հրավերով է հատուկ Հայաստան գալիս, այլ մարդը տարածաշրջանային այց է կատարում։ Հիմա Ադրբեջանում է, Հայաստանից հետո էլ գնալու է Վրաստան։ Դե ասեք՝ մուտիլովկան պոզով–պոչո՞վ է լինում։ Էլ չգիտեն՝ ոնց բարձրացնեն Սերժ Սարգսյանի՝ զրոյից էլ ցածր վարկանիշը, փչում են, թե նա այնքան կա, որ Ֆրանսիայի նախագահը հատուկ նրա հրավերով հատուկ գալիս է Հայաստան։ Չէ՛, իրոք որ սուտը դարձել է այս իշխանությունների անբաժան բնավորությունը։

Արեգնազ Մանուկյան


Այս խորագրի վերջին նյութերը