Լրահոս

26.08.2009 14:11


Ամրագոտիները չկապելու համար վարորդները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 5000 դրամ

-Միշտ  էլ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ամրագոտիները չկապելու համար սանկցիա նախատեսվել է, և պայքար տարվել է տարվա սկզբից։ Տարվա սկզբից 8000 նմանատիպ վարչական խախտում է հայտանաբերվել, և վարչական միջոցներ են կիրառվել վարորդների նկատմամբ,- ՀՀ կառավարության՝ վարորդների՝ ամրագոտիները պարտադիր կերպով կիրառելու մասին որոշման վերաբերյալ խոսելիս՝ ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։ 

Նրա խոսքերով՝ կառավարության հանձնարարականից հետո հսկողությունն ուժեղացել է, և օգոստոսի 18-25-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 3400 նմանատիպ խախտում։ Նորայր Սարգսյանը նշել է, որ վարորդները տուգանվում են նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 5000 դրամ։ «7օր»-ի այն հարցին, թե կառավարության որոշումից հետո ավելացե՞լ է արդյոք տուգանքի չափը, նա պատասխանել է՝ ոչ։

-Խստացումից հետո տուգանքի չափը չի բարձրացել. ուղղակի հսկողությունն է ուժեղացել,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը