Այսօր լրանում է արցախյան հակամարտության ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի 20–րդ տարին
1994թ. մայիսի 5-ին ավարտվեց ՌԴ նախաձեռնությամբ Բիշքեկում կայացած՝ Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական կառույցների ղեկավարների հանդիպումը, որտեղ ստորագրվեց Բիշքեկի արձանագրությունը` մայիսի լույս 9-ի գիշերը կրակը դադարեցնելու կոչով:
Այն ուժի մեջ մտավ մայիսի 12-ի կեսգիշերին:
Ադրբեջանի կողմից բիշքեկյան համաձայնության խափանումից հետո գործին միջամտել է ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովը՝ նպատակ ունենալով դադարեցնել զինված հակամարտությունը՝ մնացած հարցերի լուծումը թողնելով քաղաքագետներին:
1994-ի մայիսի 16-ին Մոսկվայում հանդիպելով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանի, ԼՂՀ ՊԲ հրամանատար Ս. Բաբայանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովի հետ՝ նա առաջարկել է մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը: Այն ստիպված ընդունել է նաև Ադրբեջանը և մեկ ամիս անց տվել իր համաձայնությունը: Պարտադրված հրադադարը պահպանվում է ցայսօր:
Հիշեցնենք, որ մինչև այդ Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանական կառույցների ղեկավարներ Մուհամեդռաֆի Մամեդովը,Սերժ Սարգսյանը և Սամվել Բաբայանը համապատասխանաբար մայիսի 9–ին, 10–ին և 11–ին ստորագրել են զինադադարի մասին համաձայնագիրը (տե՛ս կից փաստաթուղթը)։
Այսօր լրանում է արցախյան հակամարտության ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի 20–րդ տարին
1994թ. մայիսի 5-ին ավարտվեց ՌԴ նախաձեռնությամբ Բիշքեկում կայացած՝ Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական կառույցների ղեկավարների հանդիպումը, որտեղ ստորագրվեց Բիշքեկի արձանագրությունը` մայիսի լույս 9-ի գիշերը կրակը դադարեցնելու կոչով:
Այն ուժի մեջ մտավ մայիսի 12-ի կեսգիշերին:
Ադրբեջանի կողմից բիշքեկյան համաձայնության խափանումից հետո գործին միջամտել է ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովը՝ նպատակ ունենալով դադարեցնել զինված հակամարտությունը՝ մնացած հարցերի լուծումը թողնելով քաղաքագետներին:
1994-ի մայիսի 16-ին Մոսկվայում հանդիպելով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանի, ԼՂՀ ՊԲ հրամանատար Ս. Բաբայանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովի հետ՝ նա առաջարկել է մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը: Այն ստիպված ընդունել է նաև Ադրբեջանը և մեկ ամիս անց տվել իր համաձայնությունը: Պարտադրված հրադադարը պահպանվում է ցայսօր:
Հիշեցնենք, որ մինչև այդ Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանական կառույցների ղեկավարներ Մուհամեդռաֆի Մամեդովը, Սերժ Սարգսյանը և Սամվել Բաբայանը համապատասխանաբար մայիսի 9–ին, 10–ին և 11–ին ստորագրել են զինադադարի մասին համաձայնագիրը (տե՛ս կից փաստաթուղթը)։