Նախնական տվյալներով՝ Դոնեցկի ինքնորոշման համար քվեարկել է հանրաքվեի մասնակիցների շուրջ 90%-ը
Ուկրաինայի ինքնահռչակված Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացված ինքնորոշման հանրաքվեում արձանագրվել է բարձր մասնակցություն։ Դոնեցկում, նախնական տվյալներով, այն կազմել է 74.87%: Դոնեցկի հանրապետության ինքնավարության օգտին է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 89,7%-ը։
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Դոնեցկի ԿԸՀ նախագահ Ռոման Լյագինը: Նախնական արդյունքներով՝ ինքնորոշմանը դեմ է քվեարկել մասնակիցների 10,19 %-ը, 0,74% քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվել:
Քվեարկության վերջնական արդյունքները նախատեսվում է հայտարարել այսօր՝ օրվա երկրորդ կեսին:
Լուգանսկում հանրաքվեի մասնակցությունը կազմել է 81%։ Հրավիրված մամուլի ասուլիսում հարավ-արևելքի բանակի մամուլի քարտուղար Վասիլի Նիկիտինը հայտարարել է, որ այսօր երեկոյան տեղի կունենա «համաժողովրդական հանրահավաք, որտեղ էլ կհայտարարվեն հանրաքվեի պաշտոնական տվյալները»։