Գյումրիում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀԱԿ համակարգողն անդրադարձել է իշխանափոխության խնդիրներին: Այն հարցին, թե ե՞րբ և ինչպե՞ս է ՀԱԿ-ը իշխանափոխություն անելու, Լևոն Զուրաբյանը պատասխանել է.
-Քաղաքականության մեջ բիզնես պլան գոյություն չունի։ Այն, ինչ վրացական ընդդիմությունն արեց ապրիլից սկսած, միամտաբար ներկայացնելով իշխանափոխության պլան, որտեղ նշված էր, թե ինչ գործողություններ են անելու, երբ և այլն, ցույց տվեց, որ դա որևէ արդյունք չտվեց, որովհետև քաղաքականությունը լրիվ այլ միջավայր է, բիզնեսն՝ այլ: Մենք կարողացել ենք մի կարևոր նվաճման հասնել։ Եթե հիշում եք, սկզբում ժողովրդի մեջ անհամբերություն կար. գալիս էին հանրահավաք և ուզում էին հենց այդ օրն անել-վերջացնել, հակառակ դեպքում ասում էին, որ էլ չեն գա հանրահավաքների: Հիմա բոլորովին այլ է. ժողովուրդը պատրաստ է երկարատև պայքարի: Ժողովուրդը հասկանում է, որ քաղաքական պայքարը շատ բարդ բան է, և մենք կպայքարենք ճիշտ այնքան, ինչքան պահանջվում է այս հանցավոր իշխանություններից ազատվելու համար:
Ե՞րբ է ՀԱԿ-ը իշխանափոխություն անելու

Դերենիկ Մալխասյան
Գյումրի