Корреспондент-ի փոխանցմամբ` Ինքնահռչակ Դոնեցկի Ազգային Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռոման Լյագինը հայտարարել է, որ այսօր դոնեցկի շրջանում տեղի ունեցած հանրաքվեի վերջնական արդյունքները կհայտարարվեն վաղը` ժամը 15:00-ին: Ըստ Դոնեցկի ԿԸՀ-ի` մասնակցությունը հանրաքվեին ժամը 16.00-ի դրությամբ` կազմել է 69,27%:
«Հույս ունենք, որ վաղը, 15:00-ին կկարողանանք հայտարարել պաշտոնական արդյունքների մասին», - ասել է Լյագինը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:
Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև տեղի ժամանակով 22:00-ը:
Լուգանսկի ԿԸՀ մամուլի կենտրոնի ներկայացուցիչ Վասիլի Նիկիտինն էլ հայտարարել է, որ Լուգանսկի շրջանում քաղաքացիների մասնակցությունը հանրաքվեին վերջին տվյալներով՝ գերազանցել է 75%-ը: Նրա խոսքով` քվեարկության ժամանակ խնդիրներ են առաջանում այն հատվածներում, որտեղ բանակը խոչընդոտում է հանրաքվեի անցկացմանը:
Իսկ ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ուկրաինայի ուժայիններն այսօր հատուկ գործողությունների ընթացքում Դոնեցկի Կրասնարմեյսկ քաղաքում գրավել են մի քանի դպրոցների շենքեր, որտեղ տեղակայված են եղել ընտրատեղամասերը:
Դոնեցկում հանրաքվեի արդյունքները կհայտարարվեն վաղը
Корреспондент-ի փոխանցմամբ` Ինքնահռչակ Դոնեցկի Ազգային Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռոման Լյագինը հայտարարել է, որ այսօր դոնեցկի շրջանում տեղի ունեցած հանրաքվեի վերջնական արդյունքները կհայտարարվեն վաղը` ժամը 15:00-ին: Ըստ Դոնեցկի ԿԸՀ-ի` մասնակցությունը հանրաքվեին ժամը 16.00-ի դրությամբ` կազմել է 69,27%:
«Հույս ունենք, որ վաղը, 15:00-ին կկարողանանք հայտարարել պաշտոնական արդյունքների մասին», - ասել է Լյագինը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:
Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև տեղի ժամանակով 22:00-ը:
Լուգանսկի ԿԸՀ մամուլի կենտրոնի ներկայացուցիչ Վասիլի Նիկիտինն էլ հայտարարել է, որ Լուգանսկի շրջանում քաղաքացիների մասնակցությունը հանրաքվեին վերջին տվյալներով՝ գերազանցել է 75%-ը:
Նրա խոսքով` քվեարկության ժամանակ խնդիրներ են առաջանում այն հատվածներում, որտեղ բանակը խոչընդոտում է հանրաքվեի անցկացմանը: