Մադրիդյան սկզբունքներն ընդունելի՞ են ՀՀ–ի և ԼՂՀ–ի համար. հարցման արդյունքները
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնն ինտերնետային հարցում է անցկացրել «Արդյո՞ք Մադրիդյան սկզբունքներն ընդունելի են ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար» հարցով։
Կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը «Նովոստի» մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրել է, որ հարցումն ուղարկվել է 3651 հոգու, որոնցից 2021-ը տվել են իրենց պատասխանները։
Հարցվողներից 1239-ը՝ 61,30 %-ը, տվել է բացասական պատասխան։ Մադրիդյան սկզբունքներին կողմ են եղել 492 հոգի, այսինքն՝ 24,34 %-ը, իսկ 288-ը՝ 14,25%-ը, պատասխանել է «չգիտեմ»։
-Հարցումն իրականացնելու համար քաղաքական պատվեր չի եղել,-ասել է Վ. Դիլանյանը։

7or.am