Մեկնաբանություն

11.05.2014 12:20


«Եվրատելիսի» «կոնչիտայացումը»

«Եվրատելիսի» «կոնչիտայացումը»

Այս տարվա «Եվրատեսիլը» վերածվեց նույնասեռականության կամ տրանսվեստիտների էպատաժային գովազդի։ Ճիշտ է, սա նորություն չէր, քանզի երգի այդ մրցույթը վերջին տարիներին վերածվել էր նույնասեռականների ոչ պաշտոնական քարոզչագործիքի, բայց այս տարի դոզան շատ էր։

Ոչ այն է՝ տղայի «մատոռով» աղջիկ, ոչ այն է՝ աղջկա «մատոռով» տղա Կոնչիտան, ով ներկայացնում էր Ավստրիան, դարձավ հաղթող, ընդ որում՝ Մյունխենի «Բավարիայի» պես՝ մի քանի «տուր» առաջ (թող ներեն ինձ «Բավարիայի» երկրպագուները, որ այդ թիմին համեմատեցի Կոնչիտայի հետ, բայց դե, ես էլ «Բավարիայի» դեմ «կռիսություն» անելու առիթ էի ման գալիս Հենրիխ Մխիթարյանի «մոմենտով»)։

Մեր Արամ MP3-ը թեև դարձավ 4–րդը, բայց հիմնական մրցապայքարը հենց նրա ու թրաշով Կոնչիտայի միջև էր։

Մի խոսքով, Կոպենհագենում մենք էինք ու Ավստրիան՝ չհաշված կողքի մանր-մունր երկրները։

Ինչ վերաբերում է «Եվրատելիսի» քաղաքական կողմին, ապա Ռուսաստանը իրեն վատ պահեց՝ ՄՄ սուրացող և գյուլիստաններից տուն չեկող Սերժ Սարգսյանի նախագահած Հայաստանին տալով ավելի քիչ միավոր, քան Ադրբեջանին։ Թեև, մյուս կողմից էլ, դա օրինաչափ է, ու ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ քծնողներին չեն հարգում։ Ռուսաստանն ուզեցավ այդպիսով ասել, որ եթե ունեք Սերժի պես նախագահ, ապա ութ միավորն էլ ձեզ շատ է։ Համ էլ ռուսները գիտեն, որ Հայաստանի գլխին ինչ «օյին» էլ բերեն, Սերժ Սարգսյանը ժամերով շնորհակալություն է հայտնելու Պուտինից։ Սերժն ընդհանրապես բոլորից է ժամերով շնորհակալություն հայտնում՝ Օբամայից, Ֆյուլեից, Օլանդից և այլն։ Սերժին առաջարկում են հողերը հանձնել, իսկ նա շնորհակալություն է հայտնում։ Ինչևէ։

Տեղին է արձանագրելը, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» շնորհիվ հայ–ռուսական հարաբերությունները վատացել են, իսկ ռուս–ադրբեջանական հարաբերությունները՝ լավացել։ Այդ լավացումը հիմա դրսևորվում է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ «Եվրատեսիլում»։

Ցավալին այն է, որ Սարգսյանի «արևմտամետության» արդյունքում վատացել են նաև Հայաստան–Արևմուտք հարաբերությունները, իսկ Ադրբեջանի ու Արևմուտքի հարաբերությունները կայուն զարգացման միտում ունեն։

Ադրբեջանը չմտավ ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացի մեջ և չխաբեց Արևմուտքին, իսկ Հայաստանը մոտ չորս տարի բանակցեց ասոցացման շուրջ և հետո «թռավ» ՌԴ–ի գիրկը՝ արդյունքում բոլորի կողմից ընկալվելով որպես անվստահելի և անկայուն պետություն։

Հիմա մենք մնացել ենք օդում կախված ու եթե քաղաքական ենթատեքստով գնահատենք Արամ MP3ի ցույց տված արդյունքը, ապա այն փայլուն էր։

Արամը երգում էր մի քիչ լարված, բայց, միևնույն է, նրա որակներն այնպիսին են, որ նույնիսկ լարվածության պայմաններում ամեն ինչ լավ ստացվեց, ու նրա ստացած միավորները բացառապես անհատական որակների շնորհիվ էին։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ «Եվրատելիսի» թեմայով ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հարությունյանը շաբաթներ առաջ մի գրառում էր ներկայացրել։ Ըստ նրա՝ Կոնչիտայի պահը և եվրոպացիների ճաշակը հաշվի առնելով՝ ճիշտ կլիներ, որ «Եվրատեսիլին» ուղարկեինք այժմ արդեն «օղորմածիկ» վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Գրառմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը