Կարծիք

10.05.2014 16:05


«Սա արդեն երկրորդ անգամն է, որ Ալիևը հայամետ քայլ է անում»

«Սա արդեն երկրորդ անգամն է, որ Ալիևը հայամետ քայլ է անում»

ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությունը հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա
3 օր սպասելուց հետո ՀՀ ԱԳՆ-ն "լայաղ" արեց պատասխանելու Ուորլիքի հայտարարությանը: Նալբանդյանի խոսքերից, փաստացի, ստացվում է, որ հայկական կողմը դեռ 2010-ին Կազանում պատրաստ էր հողեր հանձնել, պարզապես Ադրբեջանը չհամաձայնվեց: Սա արդեն երկրորդ անգամն է, որ Ալիևը հայամետ քայլ է անում. առաջին անգամ, ինչպես հիշում եք, նա օգտակար եղավ մեզ, երբ քիչ էր մնում հայ-թուրքականի ժամանակ Թուրքիային ղարաբաղյան խաղաքարտը տայինք: Ինչևէ: Էականն այստեղ նույնիսկ դա չէ, այլ այն, որ մեր իսկ իշխանությունները գնում են հայկական կողմի` ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը մսխելու ուղղությամբ` հողեր հանձնելու փաստաթղթի տակ ստորագրելու իրենց պատրաստակամությամբ: Սա ուղղակի հակապետական երևույթ է, որն ուղղված է թե՛ ՀՀ-ի, թե՛ ԼՂՀ-ի դեմ (ի դեպ, ԼՂՀ-ն, ինչպես երևի գիտեք, հայտարարեց, որ հողերի հանձնման թեման ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիա):
Ժամանակն է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը ևս ակտիվանա ու տա կոնկրետ սուր գնահատականներ, քանի որ Ալիևի ագահությունն ու անհեռատես քայլերը երկար չեն կարող տևել` 3-րդ անգամ Ալիևը կարող է նաև "չներել" մեր վարչակարգի սխալը: Հետևաբար կամ մենք նորմալ իշխանական համակարգ ենք ձևավորում կամ կորցնում ենք պետությունը. երրորդ տարբերակ չկա:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը