Քաղաքական

10.05.2014 13:31


Արամ Մանուկյան. «Երիտասարդության ներուժը լիովին բավարար է իշխանության գալու համար» (տեսանյութ)

Արամ Մանուկյան. «Երիտասարդության ներուժը լիովին բավարար է իշխանության գալու համար» (տեսանյութ)

Ներկա վարկաբեկված ու կիսագրագետ իշխանավորներին փոխարինելու են գալու գրագետ ու լուսավարյալ կադրեր՝ ի դեմս Կոնգրեսի եւ գործընկեր կուսակցությունների: Երիտասարդական Կոնգրեսի համագումարում ողջույնի խոսքի ժամանակ ասաց ՀԱԿ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Այն, որ դուք այսքան տարի պահում եք փողոցը, հասարակության հույսը, արդեն հզոր առաքելություն է: Այն, որ դուք հանդուրժող եք, բաց եք համագործակցության համար, մեր գործընկեր կուսակցությունների ներկայությունը դրա ապացույցն է»,- դիմելով համագումարի մասնակիցներին՝ ասաց Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ առկա ունակությունները լիովին բավարար են իշխանության գալու համար, «եւ դա լինելու է»:

Նրա խոսքով՝ Կոնգրեսը գրագետ եւ մրցունակ երիտասարդներ ունի, չնայած, որ նրանցից շատերը այս տարիների ընթացքում ուսումը շարունակելու փոխարեն, լծված են եղել քաղաքական եւ քաղաքացիական պայքարին, իսկ նրանցից շատերը ստիպված են եղել ինքնակրթվել բանտերում:

«Եղե՛ք մրցունակ ոչ միայն հայաստանյան չափանիշներով, այլեւ միջազգային, եվրոպական ազատականության չափանիշներով: Հաղթում են գրագետը, զուսպը, ինքնավստահը»,- վերաձեւակերպելով նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը՝ ամփոփեց Արամ Մանուկյանը:

Նա համագումարի մասնակիցներին ներկայացրեց Ազատականության առաջին հայերեն ուղեցույց-դասագիրքը:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը