Քաղաքական

10.05.2014 13:24


Լևոն Զուրաբյան. Հայաստանում կառավարում են ավազակները, իսկ արժանապատիվ մարդիկ դառնում են կրկնահանցագործներ։ (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան.  Հայաստանում կառավարում են ավազակները, իսկ արժանապատիվ մարդիկ դառնում են կրկնահանցագործներ։ (տեսանյութ)

Երիտասարդական միջավայրն անկեղծության միջավայր է, որտեղ մարդիկ չեն կարող շեղվել իրենց սկզբունքներից, իրենց ուղուց, որովհետեւ երիտասարդներն ունեն ռադարներ, որոնցով «որսում են» կեղծիքի ազդակները: Երիտասարդական Կոնգրեսի համագումարում իր ողջույնի խոսքում ասաց Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Նա հայտնեց, որ իր խոսքում անդրադառնալու է Հայաստանում գործող մի «հանցավոր» կազմակերպության, որը տարիներ շարունակ ահաբեկման է ենթարկել երկրի իրավապահ մարմիններին, բռնության է ենթարկել նրանց ներկայացուցիչներին, խանգարել հասարակական անդորրը, հանդարտությունը:

«Այս կազմակերպության դեմ շատ լուրջ պայքար է գնացել, քրեական գործեր են հարուցվել, մարդկանց բանտերն են ուղարկել: Ես Կոզա-Նոստրայի եւ Յակուձայի մասին չեմ խոսում, ես խոսում եմ ՀԱԿ երիտասարդների մասին», - ասաց Լեւոն Զուրաբյանը՝ նշելով այդ պայքարի ընթացքում հալածանքների ենթարկված Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Արեգ, Սարգիս, Անի Գեւորգյանների, Մարիամ Մուրադյանի, Տաթեւիկ Պողպատյանի, Արեն Մանուկյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Կոնգեսի այլ երիտասարդ ակտիվիստների անունները:

«Ես գիտեմ, որ այս մարդիկ լսում են Բախ, կարդում են Կաֆկա եւ Քամյու: Այս պայծառ մարդիկ ինչպե՞ս դարձան կրկնահանցագործ սեփական երկրում: Իմ բացատրությունը միակն է՝ նրանք դարձել են հանցագործ, որովհետեւ մեր երկիրը շուռ տված է. այստեղ կառավարում են ավազակները, նրանք ստանում են պաշտոններ, հարգանքի տուրք, իսկ լուսավորյալ եւ արժանապատիվ մարդիկ դառնում են կրկնահանցագործներ», - ասաց Լեւոն Զուրաբյանը՝ կոչ անելով շարունակել պայքարը երկիրը «հետ շրջելու» համար:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը