Աշխարհ

10.05.2014 12:42


Մայիսի 10-ը Մարիուպոլում սգո օր է հայտարարվել

Մայիսի 10-ը Մարիուպոլում սգո օր է հայտարարվել

Մայիսի 10-ն ուկրաինական Մարիուպոլում բախումների հետևանքով յոթ մարդու մահվան կապակցությամբ սգո օր է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Մարիուպոլի քաղխորհուրդը: Դոնեցկի շրջանային վարչության վերջին տվյալներով՝ Մարիուպոլում նախօրեին բախումների հետևանքով 7 մարդ է զոհվել, 39–ը տեղափոխվել է հիվանդանոց :

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հաղորդել է, որ Մարիուպոլում հատուկ գործողության հետևանքով 20 մարդ է զոհվել, 4-ը՝ գերի ընկել: Ուկրաինայի Ազգային գվարդիան էլ, որը մասնակցել է հատուկ գործողությունում դաշնայնացման կողմնակիցների դեմ, հայտնել է մեկ զոհված զինվորականի և 4 վիրավորի մասին:

Նախօրեին Մարիուպոլում ոչնչացվել է ոստիկանական բաժանմունքի շենքը, երբ ուժայինները փորձել են այն վերահսկողության տակ վերցնել:

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Այս խորագրի վերջին նյութերը