Եվրասիական զարգացման բանկը հնարավոր է` ֆինանսավորի Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի շինարարությունը
Եվրասիական զարգացման բանկը քննարկում է Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը մասնակցելու հարցը։ Ալմա-Աթայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Եվրասիական զարգացման բանկի տնտեսական վերլուծության և խորհրդատվության բաժնի ղեկավար Եվգենի Վինոկուրովը ասել է, որ հստակ պայմանավորվածություններ այդ կապակցությամբ դեռ չկան։
Նրա խոսքերով՝ սա շատ թանկ նախագիծ է. այդպիսի ծրագրերը մոտ 4 մլրդ դոլար արժեն։
Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսավորող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006թ. Ռուսաստանի և Ղազախստանի կողմից բանկի անդամ երկրների շուկայական տնտեսության զարգացման համար։
Եվրասիական բանկի կանոնակարգված կապիտալը կազմում է 1,5 մլրդ դոլար։ Հայաստանը, Բելառուսը և Տաջիկստանը Եվրասիական բանկին անդամակցելու դիմումով են հանդես եկել և 2008թ. դեկտեմբերին և ստացել են բանկի խորհրդի համաձայնությունը։ Ղազախստանում այժմ ավարտին են մոտենում նրանց անդամակցությունը պաշտոնապես գրանցելու համար նախատեսված փաստաթղթերի պատրաստման աշխատանքները։

Ըստ «Ռեգնումի»