Լեհաստանի նախագահը պահանջում է Գերմանիայից ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կամարովսկին ուկրաինական ճգնաժամի համապատկերին Գերմանիայից պահանջել է Ռուսաստանի նկատմամբ առավել կոշտ քաղաքականություն վարել։ Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
«Ես այնքան էլ չեմ հասկանում այն՝ ինչպես են այսօր ոմանք Գերմանիայում նայում Ռուսաստանին», - հայտարարել է Կամարովսկին այսօր «Bild» թերթին տված հարցազրույցում:
Լեհաստանի նախագահի կարծիքով անհրաժեշտ է ավելացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ: Կամարովսկու խոսքերով՝ Լեհաստանը Գերմանիայի կառավարությունից ակնկալում է առավել միասնականություն, որը թույլ կտա ժամանակին կարգավորել հակամարտությունն Ուկրաինայում, որպեսզի Եվրոպան հետագայում էլ կարողանա ապրել առանց վախի։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն: