Լրահոս

10.05.2014 11:09


Հարավային Սուդանի նախագահը և զինյալները բախման կարգավորման համաձայնագիր են ստորագրել

Հարավային Սուդանի նախագահը և զինյալները բախման կարգավորման համաձայնագիր են ստորագրել

Հարավային Սուդանի նախագահ Սալվա Քիիրը և երկրի նախկին փոխնախագահը, իսկ այժմ՝ զինյալների առաջնորդ Ռիեկ Մաշարը, Ադիս-Աբեբայում միջէթնիկական բախման կարգավորման համաձայնագիր են ստորագրել: Տարածված հաղորդագրության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունը:

«Այն պահանջում է, որպեսզի կողմերն անմիջապես իրական գործունեության կոչեն այդ պարտավորվածությունները, մասնավորապես, դադարեցնեն բոլոր ռազմական գործողությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ: Հարավային Սուդանում ճգնաժամի կարգավորման համաձայնագիրը նախատեսում է հաշտեցում և անցումային կառավարման ձևավորում: Ձեռք բերված համաձայնությունները նախատեսում են սահմանադրական փոփոխություններ և համընդհանուր ընտրություններ:

Աշխարհի ամենաերիտասարդ պետությունում բախումները սկսվել են նախորդ տարվա դեկտեմբերից դինկա ժողովրդի և նուեր ցեղի միջև։ Դինկան ներկայացնում է նախագահ Սալվա Քիիրը, նուերը՝ նախկին փոխնախագահ Ռիեկ Մաշարը:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»-ը

Այս խորագրի վերջին նյութերը