Կարծիք

09.05.2014 22:44


Մի քանի նկատառում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հայտարարությունների կապակցությամբ փոխարտգործնախարար Շ.Քոչարյանի արձագանքի վերաբերյալ

Մի քանի նկատառում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հայտարարությունների կապակցությամբ փոխարտգործնախարար Շ.Քոչարյանի արձագանքի վերաբերյալ

1. Շ. Քոչարյանի արձագանքի հիմնական ուղերձը ինձ համար այն է, որ կողմերը ավելի քան հեռու են պայմանավորվածություններ ձեռք բերելուց:
2. Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԳՆ-ին կից դիվանագիտական դպրոցը դիվանագիտական ծառայության անցնելու հիմնական ուղղին է: Շավարշ Քոչարյանի պատասխանից հետո ի՞նչ պետք է հասկանան երիտասարդ դիվանագետները, համադրելով այն Սերժ Սարգսյանի գործողությունների հետ: Հիշեցնեմ, որ վերջինս հակառակ ընդդիմության նախազգուշացումների, հակառակ իր նախորդների վարած քաղաքականության Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին երեք համատեղ փաստաթուղթ է ստորագրել Ադրբեջանի հետ, որում բացակայում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ստորագրությունը http://www.president.am/hy/foreign-visits/item/2008/11/02/news-43/
Այդ քայլով Սերժ Սարգսյանը փաստաթղթով ամրագրել էր բանակցություններից ԼՂ դուրս մնալու փաստը: Այսքանից հետո ինչպե՞ս պետք է Հայաստանը ապահովի ԼՂ մասնակցությունը բանակցություններին: Սերժ Սարգսյանի, իր արտաքին քաղաքական թիմի, Է. Նալբանդյանի ոչ պրոֆեսիոնալ, անհետևողական և իրար հակասող գործողությունները անդառնալի վնասներ են հասցնում մեր պետական շահերին:
3. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնվել են դժվարին կացության մեջ: Շ.Քոչարյանը խոսում է Ուորլիքի մատնանշած 6 կետից, հասկացնել տալով, որ ծանոթ է դրանց, նորություն չկա: Միևնույն ժամանակ, պնդելով ԼՂ՝ բանակցություններին միանալու մասին նա դուրս է գալիս Մադրիդյան փաստաթղթի, այսինքն, այսօրվա բանակցությունների տրամաբանությունից, քանի որ այնտեղ նման բան չկա: Համանախագահների արվելիք միակ հետևությունը. Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումների հետևանքով թուլացած ՀՀ իշխանությունները պատրաստ չեն բանակցությունների, լուրջ խոսակցության: Այս հետևության այլընտրանքը այն է, որ ՀՀ իշխանություններ ձեռ են առնում համանախագահներին:

Վլադիմիր Կարապետյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/vladimir.karapetian.12?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը