Լրահոս

26.08.2009 10:31


Յուլյա Տիմոշենկո. «Մենք չենք պատերազմել Կովկասում»

Ուկրաինան պաշտոնական մակարդակով որոշում է ընդունել չնկատել ՌԴ դատախազությանը կից քննչական հանձնախմբի հայտարարությունը՝ համաձայն որի ուկրաինական զորքերը մասնակցել են 2008թ. Կովկասում տեղի ունեցած պատերազմական գործողություններին։ Քաղաքական գործիչները հրաժարվում են մեկնաբանություններից՝ պատճառաբանելով, որ բավարար ապացույցներ չկան։ Քաղաքագետները ենթադրում են, որ Ռուսաստանը դեռևս շարունակում է տեղեկատվական պատերազմ մղել Ուկրաինայի և նախագահ Յուշչենկոյի դեմ

Երկուշաբթի օրը ՌԴ քննչական հանձնաժողովը հայտնել է ապացույցների առկայության մասին, որոնք հաստատում են, որ Հարավային Օսիայի դեմ ագրեսիայի ժամանակ վրացական զինծառայողների կողքին կռվել են նաև ուկրաինացի զինծառայողներ, ինչպես նաև «ՈՒՆԱ-ՈՒՆՍՕ» ուկրաինական ազգայնական կազմակերպության մոտ 200 անդամ։ Վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի համակիրները ոչ պաշտոնապես հայտնել են, որ այս հարցում վարչապետի կարծիքը համընկնում է նախագահի կարծիքի հետ. նման բան չի եղել, իսկ ռուսական կողմի մեղադրանքները քաղաքական բնույթ են կրում։

Յուլյա Տիմոշենկոն պատրաստվում է այս հարցին վերջակետ դնել սեպտեմբերի 1-ին՝ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

 

Այս խորագրի վերջին նյութերը