«Հիմա չի, դա միշտ օրակարգում կա, հիմա միայն հիշեցում էր: Ոչ թե հիմա է առաջ քաշվում, այլ Մադրիդյան սկզբունքները վաղուց կան, վաղուց են հայտարարվել միջազգային իրավունքի երեք հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա խնդիրը պետք է կարգավորվի: Առաջինը՝ ուժից կամ ուժի սպառնալիքից հրաժարում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշում»,-ԳԱԼԱ–ի փոխանցմամբ, պատասխանելով այն հարցին, թե հատկապես ինչու հիմա բարձրացվեցին այդ վեց կետերը ԱՄՆ համանախագահի կողմից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Այդ երեք սկզբունքից Բաքուն մերժում է երկուսը՝ ուժի սպառնալիքից չի հրաժարվում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ըստ էության, մերժում է, եւ միայն շեշտադրում է մեկ սկզբունքի վրա՝ տարածքային ամբողջականությանը, այն էլ՝ աղավաղված՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող տեսքով: Այսքանը բավական է հասկանալու համար, թե ով է խոչընդոտը այս բանակցային գործընթացի առաջընթացի համար»,- նշեց նա:
Շավարշ Քոչարյանի խոսքով՝ ԱՄՆ համանախագահի հայտարարության իմաստն ու ցանկությունն այն էր, որ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործում առաջընթաց արձանագրվի: «Բոլորի համար ակնհայտ է, որ անհրաժեշտ է երկու պայման: Պայման, որը ոչ թե որ դնում է կողմերից մեկը, այլ շատ բնական, տրամաբանական պայմաններ, որ առաջընթաց լինի: Առաջին՝ կողմերի միջեւ պետք է լինի վստահության մթնոլորտ, առանց դրա նմանատիպ բարդ հարցերում առաջընթաց չի կարող լինել: Երկրորդ՝ բանակցային գործընթացում լիարժեք ներգրավված լինի հակամարտության հիմնական կողմը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Քանի դեռ Բաքուն խոչընդոտում է թե վստահության մթնոլորտի ձեւավորմանը, թե ԼՂՀ լիարժեք ներգրավմանը, հասկանալի է, որ առաջընթացի հասնելու այդ բարի ցանկությունները քիչ հավանական է, որ իրականանա»,- նշեց Շ. Քոչարյանը:
Շավարշ Քոչարյանի «անկեղծությունը»

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։