Ամեն տարի մայիսյան եռատոնի օրերին ինչքան փայլփլուն դատարկություն կա՝ ցցվում ու սկսում է ճոռոմ-ճոռոմ խոսել: Սրանք, որ անգամ բանակից են փախել կամ պատերազմի տարիներին եսիմ՝ որ պատի ծակն են մտած եղել, իսկ հետո էլ մի լավ կարիերա են արել, տոնական օրերին սրանց մոտ մի հատ այնպիսի «հայրենասիրական» լուծ է սկսվում, որ հոտից խեղդվում ես:
Բա որ տեսնում ես՝ սրանց ոնց են պարգեւատրում հերթական հուշամեդալով կամ շքանշանով, մտածում ես՝ լավ, հետո՞, անպատկառությունն էլ չափ ու սահման ունի:
Էս խնամված մամայի բալաներից գարշելի բան չկա, մանավանդ որ ամեն տեղ ու ամենուր առաջին պլանում են:
Տո ա՛յ, փափուկ, բաբոչկայով արարածներ, գոնե կյանքում մի անգամ դիրքերում եղած լինեիք, էլի...
Բայց դա կապ չունի. հիմա են ամենակարեւոր դիրքերում՝ քաղաքական եկամտաբեր դիրքերում են: Ուրեմն, կարող են «ազգի հերոս» խաղալ, թեկուզ մինչեւ հիմա պատերազմական տեսարանները միայն ֆիլմերում են տեսել...
Կիմա Եղիազարյան.